Հոնդուրասի դեսպանը կորցրել է պաշտոնը մարմնավաճառների մասնակցությամբ խնջույքի պատճառով
Կոլումբիայում Հոնդուրասի դեսպան Կառլոս Ումբերտո Ռոդրիգես Անդինոն ազատվել է իր աշխատանքային պարտականություններից, երբ հայտնի է դարձել, որ դեսպանատանը կազմակերպված խնջույքին հրավիրված են եղել երկու անբարո կանայք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ զվարճանքը կազմակերպել էր անվտանգության աշխատակիցներից մեկը, և դեռ պարզ չէ, արդյո՞ք դեսպանը ներկա է եղել: Որոշ տեղեկություններով նա այդ ընթացքում գտնվել է ԱՄՆ-ում:
Խնջույքից հետո անհետացել են դեսպանատան երկու համակարգիչները և մի քանի բջջային հեռախոս: Հոնդուրասի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է դեսպանից ազատել զբաղեցրած պաշտոնը:










