Արդյո՞ք Վրաստանի արդարադատության նախկին նախարարը քաղաքական ապաստան է խնդրել Բելգիայից

18:25 • 06.01.13

Այն մասին, թե արդյոք Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Բելգիայի կառավարությունից, դեռ անհայտ է նրա դատապաշտպան Գոչա Սվանիձեին, հաղորդում է Грузия Online-ը:


«Ես Զուրաբ Ադեաշվիլիի հետ ուղղակի կոնտակտ չունեմ: Չգիտեմ, թե որ երկրում է նա գտնվում և  նաև արդյոք քաղաքական ապաստան խնդրե՞լ է, թե ոչ»,- ասել է Սվանիձեն:

 

Грузия Online-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկություններ չունեն նաև նրա կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները:

 

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն Վրաստանի նախկին նախարարը Բելգիայում է գտնվում, որտեղ տեղի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեաշվիլին հեռակա կարգով ազատազրկման էր դատապարտել: