Ամերիկացի կինոքննադատներն ընտրել են տարվա լավագույն ֆիլմը
Ավստրացի ռեժիսոր Միխայել Հանեքի «Սեր» ֆիլմը ԱՄՆ կինոքննադատների կողմից արժանացել է 2012թ.-ի տարվա ֆիլմի կոչմանը. տեղեկացնում է Лента-ն:
Ֆիլմը արժանացել է կինոքննադատների ևս երկու մրցանակի. Լավագույն կանացի դերի համար մրցանակի է արժանացել Էմանուել Ռիվան, իսկ տարվա ռեժիսոր է ճանաչվել Միխայել Հանեքեն:
Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Դեյ Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար:
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու և կանացի դերի համար մրցանակի են արժանացել Մեթյու Մաքքոնահին և Էմի Ադամսը:










