Բրազիլիայում ձերբակալել են կալանավորներին փախուստի պարագաներ տանող կատվին
Բրազիլիայի հյուսիս-արևելյան Ալագոս նահանգի բանտերից մեկի բանտապահը մի կատվի է բռնել, որը փորձում էր ազատազրկվածներին փախուստի համար անհրաժեշտ պիտույքներ հասցնել, հաղորում է РИА Новости գործակալությունը՝ հղում կատարելով լատինամերիկյան ԶԼՄ-ներին:
Կենդանու մարմնին կպչուն ժապավենով ամրացված էր մի քանի մետաղասղոցներ, ինչպես նաև բջջային հեռախոս և լիցքավորիչ:
«Արապիկարա քաղաքի բանտապահը նկատել է իրեն կասկածելի թվացած կատվին: Մոտիկից զննելով նա հայտնաբերել է փախուստի համար անհրաժեշտ փաթեթը, որը կատուն մտցրել է ուղղիչ աշխատանքային հաստատության տարածք», - ասել է կալանավայրի ներկայացուցիչը լրագրողներին:










