Մոսկվայում գրանցվել է թմրամիջոցների առգրավվման այս տարվա ամենախոշոր դեպքը

13:25 • 06.01.13

Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները նախօրեին ձերբակալել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձնավորությանը, ով Մոսկվայում մետրոյով երթևեկելիս իր պայուսակում մոտ 13 կիլոգրամ հերոին էր տեղափոխում:

 

Սա ՌԴ-ում թմրամիջոցների առգրավվման այս տարվա ամենախոշոր դեպքն է, որի հերոսը, ինչպես պարզել են ոստիկանները, Տաջիկստանի 27-ամյա գործազուրկ մի քաղաքացի է, հայտնում է RBK գործակալությունը: