Մեծ Բրիտանիան պատրաստ է մարտնչել Ֆոլկլենդյան կղզիների համար. Դևիդ Քեմերոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Արգենտինայի հետ պատերազմել, եթե վերջինս փորձի հետ վերադարձնել Ֆոլկլենդյան կղզիները, հաղորդում է russian.rt.com-ը:
«Ես պարբերաբար տեղեկանում եմ այդ հարցով տեղի ունեցող փոփոխությունների մասին: Մեր պաշտպանությունը և վճռականությունն արդեն սահմանագծին են», - ասել է Դևիդ Քեմերոնը:
Քեմերոնը հայտարարությունը հնչել է ի պատասխան Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիշերի բաց նամակին, որում նա կոչ է անում Մեծ Բրիտանիային բանակցություններ սկսել կղզիների վերադարձի վերաբերյալ:










