Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
Սուրբ պատարագին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլոք:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:










