Հնդկաստանի և Պակիստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Պակիստանը Հնդկաստանին մեղադրել է սահմանին զինված միջադեպ սկսելու համար. տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես պնդում է Իսլամաբադը, Հնդկաստանի բանակի ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Քաշմիրի մոտ տեղակայված ռազմական կետի վրա, որը գտնվում է Պակիստանի վերահսկողության ներքո:
Հարձակման հետևանքով, պակիստանյան կողմի պնդմամբ, զոհվել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:
«Այս միջադեպը կարող է ավելացնել ճնշումը երկու միջուկային տերությունների միջև»,-ասված է Պակիստանի ռազմական հրամանատարության հաղորդագրության մեջ:
Մամուլի քարտուղարի խոսքերով՝ Պակիստանի բանակը հետ է մղել հարձակումը, ինչից հետո սահմանին փոխհրաձգություն է սկսվել:
Հնդկական կողմը դեռևս միջադեպը չի մեկնաբանել:










