Ամերիկյան անօդաչուն հարվածել է Պակիստանում գտնվող զինյալներին

15:27 • 06.01.13

Առնվազն 8 մարդ է զոհվել Պակիստանում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի արձակած հրթիռային հարվածի հետևանքով:
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, անօդաչուն հրթիռային հարվածներ է հասցրել Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Հարավային Վազիրիստան նահանգի 3 օբյեկտների:
 

Աղբյուրները տեղեկացնում են, որ զոհվածների թվում մի քանի զինյալներ կան:
 

Անցյալ շաբաթվա ընթացքում ավիահարվածից զոհվել էր դաշտային հրամանատար Մուլլա Նազիրը:
Նա սատարում էր այն զինյալներին, ովքեր հարձակումներ էին իրականացնում օտարերկրյա և կառավարական զորքերի վրա՝ Աֆղանստանում, սակայն դաշնակցում էր պակիստանյան իշխանությունների դեմ՝ ընդդեմ տեղի թալիբների: