Россия ավիաընկերության A319 օդանավը վթարային վայրէջք է կատարել Պուլկովոյում
Սանկտ Պետերբուրգից Ֆրանկֆուրտ ուղևորվող Airbus А319 օդանավի հիդրոհամակարգը խափանվել է, որի պատճառով այն վերադարձել է Պուլկովո օդանավակայան, հաղորդում է vesti.ru-ն՝ հղում կատարելով պետերբուրգյան օդակարգավարական օղակի կարգավարական ծառայության աղբյուրին:
«Россия ավիաընկերության A319 օդանավը Պուլկովոյից Ֆրանկֆուրտ: Սակայն թռիչքից որոշ ժամանակ անց օդաչուն զեկուցել է հիդրոհամակարգի խափանման վերաբերյալ և օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել», - հաղորդել է աղբյուրը:
Հաղորդվում է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:










