Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

09:31 • 06.01.13

Հունվարի 6-ին` ժամը 02:08-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից փորձում է ինքնասպանություն գործել:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է: