Թասմանիայում հրդեհների հետևանքով 100 մարդ անհետ կորել է

23:17 • 06.01.13

Մոտ 100 մարդ է անհետ կորել այն բանից հետո, երբ Թասմանիա կղզում ուժգին անտառային հրդեհներ են բռնկվել. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:
 

Շրջանի փրկարար ծառայության աշխատակիցների տվյալներով՝ ավելի քան 10 խոշոր հրդեհներն ամբողջությամբ ոչնչացրել են առնվազն 80 մեծ մասնավոր տարածքներ և շուրջ 100 տներ:


Արդյունքում փոքր քաղաքների և գյուղերի մի քանի հազար բնակիչներ ստիպված են եղել տեղափովորվել տարհանման կենտրոններ:


Տաք ու չոր եղանակը դեռևս հրշեջներին հնարավորություն չի տալիս իրավիճակը վերահսկողության տակ առնելու: Ականատեսները պատմել են, որ չեն կարողացել կանխել կրակի տարածումը:
 

Թասմանիայի բնակչության ընդհանուր թիվը հազմում է 512 հազար մարդ: Նրանցից շուրջ 200 հազարը բնակվում է մայրաքաղաքում: