Գայլերի պատճառով Յակուտիայում արտակարգ դրություն է հայտարարվել
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Յակուտիայում արտակարգ դրություն է հայտարարվել ՝ ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման դեպքերի շատացման պատճառով, տեղեկացնում է այդ շրջանի նախագահի և կառավարության մամլո ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, Յակուտիայի տարածքում գայլերի որսի սեզոնը բաց կլինի ամբողջ տարի, իսկ ահա հունվարի 15-ից հանրապետությունում հայտարարած է գայլերի դեմ պայքարի եռամսյակ:
Գայլերի ոչնչացումը կդադարեցվի, երբ առկա 3500-ից կմնան 500-ը:










