Հիվանդությունից հետո Հիլարի Քլինթոնը երկուշաբթի կրկին աշխատանքի դուրս կգա

11:10 • 07.01.13

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլիթոնը հիվանդությունից հետո երկուշաբթի օրը կրկին դուրս կգա աշխատանքի և մի շարք հանդիպումներ կունենա տեղակալների հետ, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը։


«
Պետքարտուղարը հանդիպումներ կունենա իր տեղակալների հետ Պետդեպարտամենտում։ Դրանք կսկսվեն տեղի ժամանաով 0915-ին»,- ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


Ինչպես
ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի վերջին՝ արտասահմանյան ուղևորությունից հետո, Քլինթոնը վարակվել էր աղիքային ինֆեկցիայով, իսկ վերջինի բուժման ժամանակ օրգանիզմի ջրազրկման պատճառով պետքարտուղարն ուշագնաց էր եղել, ինչի հետևանքով  ուղեղի ցնցում էր ստացել։


Մի
քանի օր անց՝ դեկտեմբերի 31-ին, բժիշկները Քլինթոնի մոտ թրոմբ էին հայտնաբերել և հոսպիտալացրել նրան, սակայն համապատասխան բուժում ստանալուց հետո պետքարտուղարին դուրս էին գրել հիվանդանոցից։ Մասնագետները գտնում են, որ Քլինթոնի բուժումը կարող է տևել մինչև 6 ամիս։