Ամերիկյան ոստիկանությունը որոնում է իր ընկերուհուն հրկիզած տղամարդուն

23:04 • 07.01.13

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը որոնում է մի տղամարդու, որը կասկածվում է իր ընկերուհու վրա հրկիզվող հեղուկ լցնելու և այնուհետև նրան հրկիզելու մեջ, հայտնում է Associated Press-ը:


Դ
եպքը հայտնի է դարձել կնոջ աղաղակից հետո` կիրակի օրը, որին հասցրել են տեղի հիվանդանոցի այրվացքաբանության բաժին:


Ըստ
իրավապահների` հանցանքը կատարել է 22-ամյա ոմն Դեքսթեր Օլիվերը, որը ժամադրվելիս է եղել տուժածի հետ:


Ըստ
տուժածի քրոջ` տղամարդը բենզին է օգտագործել, իսկ իր քրոջը սպանել է վիճաբանությունից հետո: Կնոջ դեմքի մեծ մասը այրված է, սակայն հույս կա, որ նա կապաքինվի: