Չփակված հաշվի պատճառով Հնդկաստանում 4 մարդ է սպանվել, 175-ը՝ վիրավորվել
Հնդկաստանի արևմտյան Դհուլե քաղաքում չփակված հաշիվը իսկական ողբերգության պատճառ է դարձել, հայտնում է Courier Mail-ը:
Տեղի ռեստորաններից մեկում չփակված հաշիվը վեր է ածվել բախումների հինդուիստների և մուսուլմանների միջև, ինչի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, կա 175 վիրավոր: Վերջիններիս թվում 113 ոստիկան կա:
Տեղի իրավապահները վստահեցնում են, որ այժմ իրավիճակը վերահսկվում է: Դեպքի շրջանում պարետային ժամ է հաստատվել:
2008-ին Դհուլեում մուսուլմանների և հինդուիստների բախումներից 10 մարդ էր զոհվել:










