Հրդեհ Փարաքար գյուղում. մասամբ այրվել է տան տանիք
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Շառլ Ազնավուր փողոցի թիվ 83 տանը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.56-ին, մարվել` 14.01-ին: Այրվել է Ա. Միսակյանին պատկանող տան տանիքը` 2 քմ մակերեսով։










