Google-ի թոփ մենեջերը մեկնել է Հյս. Կորեա ՝ հակառակ Պետդեպի զգուշացումներին
Ամերիկյան հանրահայտ Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն ու Նյու Մեքսիկո նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը, անտեսելով ԱՄՆ- պետդեպարտամնետի նախազգուշացումները, մեկնել են Հյուսիսային Կորեա, հայտնում է РИА-Новости-ն։
Ավելի վաղ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը Շմիդտի ու Ռիչարդսոնի ՝ Հյուսիսային Կորեա այցելելու ցանկությունն անվանել էր «անիմաստ»։
Նա ընդգծել էր, որ նրանք մեկնում են Փհենյան որպես մասնավոր անձինք և չեն կարող համարվել ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներ։
Ըստ հարավկորեական լրատվամիջոցների տվյալների, նրանց այցի շրջանակներում փորձ կարվի ապահովել Հյուսիսիային Կորեայում բանտարկության մեջ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացու ազատ արձակումը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին, Հյուսիսային Կորեան հաջողությամբ ուղեծիր դուրս բերեց սեփական «Կվահմյոնսոն 3» արհեստական արբանյակը՝ «Ընհա 3» հրթիռակրի միջոցով։ Սակայն միջազգային հանրությունը կասկածներ ունի, որ Փհենյանն իրականում բալիստիկ հրթիռներ է փորձարկում, որոնց մեջ կարող են լինել միջուկային լիցքեր։










