Hyundai-ն $190 000 է վճարել Նիգերիայում գերի ընկած իր աշխատողների դիմաց

16:50 • 07.01.13

Հարավկորեական Hyundai Heavy Industries մեքենաշինական ընկերությունը փրկագին է վճարել անցած ամիս Նիգերիայում գերի ընկած սեփական աշխատողներին ազատելու համար, հայտնում է Regnum-ը։


Ընկերությունը
համաձայնել է վճարել առևանգողներին 190 000 դոլարի չափով փրկագին, որը հավասարապես բաժանվել է 10 հանցագործների միջև։ Արդյունքում 2 նիգերիացի և 4 հարավկորեացի աշխատողներն ազատություն են ստացել։


Սակայն
գերեվարողներին փրկագնի վճարումը քննադատվել է Նիգերիայի ոստիկանների կողմից, քանի որ, ըստ նրանց, դա կոգևորի հանցագործներին հետագա առևանգումներ իրականացնել։