Կամչատկայի Տոլբաչիկ հրաբուխը 4 կմ երկարությամբ մոխիր է արտանետել
Կամչատկայում գտնվող Պլոսկի Տոլբաչիկ հրաբուխը, որը սկսել է ժայթքել անցած տարվա նոյեմբերի 27-ից, 4 կմ երկարությամբ մոխիր արտանետել է, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ Կամչատկայի մարզի բաժանմունքին:
«Երկուշաբթի, տեղի ժամանկով 1135-ին, Պլոսկի Տոլբաչիկ հրաբխի վրա տեղի է ունեցել մոխրի արտանետում, որի երկարությունը կազմել է 4 կմ, իսկ շլեյֆի երկարությունը՝ 20 կմ»,- ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հրաբխի հարավային լանջին գոյացել է 2 խոշոր բացվածք, որտեղից լավա է ժայթքում։ Դրանցից մեկից ժայթքող լավայի երկարությունը հասել է 6 կմ, իսկ մյուսինը՝ 18 կմ։










