Ռուսաստանում ձերբակալվել է 17 մլն ռուբլի «օտկատ» ստացած պաշտոնյան

21:36 • 07.01.13

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի Կենտրոնական շրջանային դատարանը կալանքի տակ է առել Վոլգոգրադի շրջանի կառավարության ղեկավարի տեղակալ Պավել Կրուպնովին, որին մեղադրել են խոշոր կաշառք ստանալու համար, այս մասին հայտնում ИТАР-ТАСС-ը:

Հունվարի 6-ին Կրուպնովն ու ևս 2 պաշտոնյա ձերբակալվել էին 17 մլն ռուբլի կաշառք ստանալու համար: Մյուս պաշտոնյաները խոստովանական ցուցմունք են տվել:


Կրուպնովը
Վոլգոգրադի շրջանի առողջապահության հարցերով է զբաղվել, իսկ նշված գումարը 10 տոկոսի չափով «օտկատ» է եղել 170 մլն-անոց գործարքից:


Կրուպնովին
սպառնում է ստացված կաշառքի 80-ապատիկի չափով տուգանք: Նա նաև կզրկվի 3 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Հակառակ դեպքում նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: