Սաուդյան Արաբիայում 90-ամյա ծերունին ամուսնացել է 15-ամյա աղջկա հետ

13:09 • 07.01.13

 

Վերջերս Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել մի ամուսնություն, որը քննադատությունների և բողոքի մեծ ալիք է բարձրացրել հասարակության՝ մասնավորապես իրավապաշտպանների և սոցիալական մեդիադաշտի ակտիվիստների շրջանում։


Ինչպես
հայտնում է Al Arabiya-ն, 90-ամյա ծերունին, ում անունը չի նշվում, 17,500 դոլար վճարելով, կնության է վերցրել 15-ամյա աղջկա։

Ակտիվիստները մասնավորապես քննադատել են աղջկա ծնողներին, ովքեր գումարի դիմաց համաձայնել են իրենց դստերն ամուսնացնել իրենից տասնյակ տարիներով մեծ պապիկի հետ։


Ծերուն
ին ասել է, որ իր ամուսնության մեջ որևէ ապօրինի կամ սխալ բան չկա։ 90-ամյա փեսացուն նաև պատմել է, որ ամուսնությանը հաջորդող գիշերը աղջիկն իրենից շուտ է մտել ննջասենյակ ու կողպել դուռը։ Աղջիկը հրաժարվել է դուռը բացել 2 օր շարունակ, ինչից հետո նրան հաջողվել է հայրական տուն փախչել։ Այժմ ծերունին խնամիներից պահանջում է կա՛մ  ետ վերադարձնել իր վճարած 17,500 դոլարը կա՛մ աղջկան։