Ստորագրահավաքով Թուրքիային կոչ է արվում բացել Հայաստանի հետ սահմանը՝ սիրիահայերի համար
Սպիտակ տան կայքում կազմակերպվել է ստորագրահավաք, որով Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում առանց որևէ նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը՝ (առնվազն) Սիրիայից տեղահանվածների համար։
Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է հետևել այս հղումին և գրանցվել (Create an account) հատվածում, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել Sign This Petition հատվածում։
Նյութը թողարկելու պահին այն ստորագրել էր 69 մարդ։ Նախատեսված է մինչև փետրվարի 4-ը հավաքել 25 000 ստորագրություն։










