Հրդեհ` ռուսական խիստ ռեժիմի գաղութում. 3 զոհ
Ռուսաստանի Վոլոգդայի շրջանի Շեքսնա գյուղի Թիվ 17 խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում բռնկված հրդեհի հետևանքով 3 կալանավոր է զոհվել, հայտնում է РИА Новости-ն:
Հրդեհը բռնկվել էր ցերեկը` տեղի ժամանակով 16:25-ին, և ժամը 17:00-ի դրությամբ մարված էր եղել, տարհանվել էր 50 բանտարկյալ: Հոսպիտալացված 4 կալանավորներից 3-ը մահացել էին:
2012-ի գարնանը նույն ուղղիչ հաստատությունից ուղղաթիռով կալանավոր էր փախել, բայց նրան մի քանի ժամից բռնել էին:










