51-ամյա քաղաքացին 19 տարվա հետախուզումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել
Այսօր գիշեր, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 51-ամյա Գագիկ Ղ.-ն։
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, վերջինս 1994թ. հունիսի 24-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:










