Բելֆաստում բրիտանական դրոշի պատճառով ծայր առած անկարգությունները շարունակվում են արդեն 5-րդ օրը
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում մոլեգնում են բողոքի ակցիաները, որոնք կապված են քաղաքային խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն որի` քաղաքապետարանի շենքի վրա Մեծ Բրիտանիայի դրոշի ծածանման ժամանակը խիստ սահմանափակվում է։
Ինչպես նշում է Russia Today-ը, կոնֆլիկտն արդեն հասցրել է ընդյանել իր սահմանները. բրիտանական բանակի զինծառայողների հասցեին սպառնալիքներ են հնչել Իռլանդական հանրապետական բանակի կողմից։
Մոտ հազար ցուցարարներ պիկետ են կազմակերպել Բելֆաստի քաղաքապետարանի շենքի մոտ։ Ցույցն անցել է առանց միջադեպերի, սակայն անկարգություններ են տեղի ունեցել քաղաքի արևմտյան մասում, որտեղ հավաքվել է մոտ 250 ցուցարար։ Այսպիսով, անցած գիշերը դարձել է թվով 5-րդ, որի պատճառով Բելֆաստի բնակիչները չեն կարողացել հանգիստ քնել։
Իրավապահները կիրառել են ռետինե փամփուշտներ ու ջրցանիչ մեքենաներ՝ փորձելով բաժանել հանրապետական և ընդդիմադիր խմբավորումներին, որոնք բախվել են Նյուտոնարդս թաղամասում։
Անցած ամիս Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիրները քվերակել են նրա օգտին, որ Միացյալ Թագավորության դրոշը ՝ Union Jack-ը, կծածանվի Բելֆաստի քաղաքապետարանի շեքի վրա սահմանափակ օրեր։ Այս որոշում էլ բախումների առիթ է հանդիսացել։










