Աֆղանացի զինվորը սպանել է բրիտանացի զինծառայողին, վնասել ևս վեցին
Աֆղանստանի հարավային Գելմենդ շրջանում երկուշաբթի աֆղանացի զինվորի հարձակման արդյունքում մեկ բրիտանացի զինծառայող սպանվել է, ևս վեցը ստացել են վնասվածքեր, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով «Պաժվակ» տեղեկատվական գործակալությանը:
Ավելի վաղ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի մամուլի ծառայությունը հայտնել էր Իսլամական Հանրապետության հարավում մեկ զինվորի մահվան մասին, ով գնդակահարվել էր աֆղանական զինծառայողի հագուստով մարդու կողմից:
Աֆղանական ազգային բանակի 125-րդ ստորաբաժանման կազմում ընդգրկված Շեյխ անունով զինվորը կրակ է բացել բրիտանացի զինծառայողների ուղղությամբ տարածքի համատեղ վերահսկողության ժամանակ: Աֆղանացի զինվորը մահացել է ՆԱՏՕ-ի զինծառայողների պատասխան կրակից:










