Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել է 4, վիրավորվել 1 ՀՀ քաղաքացի (տեսանյութ, անուններ)

16:28 • 08.01.13

 

 Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել է 4, վիրավորվել 1 ՀՀ քաղաքացի (տեսանյութ, անուններ)

 

Երկու օր առաջ՝ հունվարի 6-ին Ռուսաստանի դաշնության Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կմ-ին իրար են բախվել Hyundai Accent և ՎԱԶ-2110 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 4 ՀՀ քաղաքացիներ մահացել են, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։


Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի
(ծնված՝ 1977թ.), Արևշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արևշատյան
Սուսաննա Կարենի (ծնված՝ 1958թ.) և Արևշատյան Մայիս Լյուդվիկի (ծնված՝ 1954), տեղում
մահացել են:


Ուղևորներից Արևշատյան Լիանա Մայիսին (ծնված՝ 1978թ.) տարբեր կարգի կոտրվածքներով
տեղափոխվել է Կունգուր քաղաքի հիվանդանոց:


Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային ոստիկանությունից՝ ավտովթարի մեղավորը եղել է «Hyundai»-ի վարորդը, ով ևս տեղում մահացել է:


Մայրուղու վրա նա փորձել է շրջանցել «ՄԱԶ» մեծ բեռնատարը, արդյունքում
հայտնվել է հանդիպակաց գոտում և ճակատային մասով հարվածել «ՎԱԶ 2110»-ին:



Լուսանկարը և տեսանյութը՝ LifeNews-ի