Իտալիայում 5-ամյա աղջնակը սրտի կաթված ստանալով մահացել է՝ կախարդի ահից
Իտալական Վիտորիա քաղաքում՝ ընտանեկան տոնի ժամանակ 5-ամյա աղջիկը մահացել է սրտի կաթվածից՝ տեսնելով իր բարեկամուհիներից մեկին, ով հագել է հայտնի Բեֆանա կախարդի շորերը: Այս մասին հայտնում է Корреспондент.net կայքը՝ հղում անելով Corriere del Mezzogiorno թերթին:
Ողբերգությունը տեղի ունեցել հունվարի 6-ին, երբ կաթոլիկները նշում են «Աստվածային հայտնության» տոնը: Այս օրը երեխաներին նվերներ և քաղցրավենիք են տալիս: Ըստ ավանդության երեխաները իրենց տանը զուգագուլպաներ են կախում, որոնց մեջ հեքիաթային Բեֆանա կախարդը քաղցրավենիքներ և նվերներ է դնում: Կախարդին հիմնականում պատկերում են, որպես անճոռնի ծեր կին:
Աղջիկը՝ տեսնելով Բեֆանային, վախից մահացել է: Երբ աղջկա ծնողները նրան հասցրել են քաղաքային հիվանդանոց, բժիշկներ արդեն ոչինչ չեն կարողացել անել:
Ըստ բժիշկները, երեխան ուժեղ զգացմունքային սթրես է ապրել, ինչի արդյունքում նա մահացել է, քանի որ երեխան տառապում էր սիրթանոթային համակարգի հիվանդությունով:










