Կազանում 3-ամյա երեխան շնչահեղձ է եղել՝ սառնարանում մնալու արդյունքում

18:17 • 08.01.13

Ռուսաստանի Կազան քաղաքի բնակարաններից մեկի սառնարանում հայտնաբերվել է 3-ամյա երեխայի դի: Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը ՝ հղում կատարելով Թաթարստանի հետաքնչական վարչության ղեկավարի օգնական Անդրեյ Շեպտիցկիին:


Բնակարանում տղան բնակվում էր մոր և մորեղբոր հետ: Ըստ կնոջ խոսքերի, նա՝ գիշերը արթնանալով, տղային չի գտել նրա անկողնում, որից հետո սկսել է որոնել նրան և արդյունքում  հայտնաբերել է սառնարանի մեջ՝ առանց կյանքի նշանների:


Ենթադրվում է, որ երեխան մահացել է ասֆիկսիայի արդյունքում: «Ըստ ամենայնի, երեխան ինքն է մտել սառնարանի մեջ և ներսից փակել դուռը».- նշել է Շետպիցկին: