Սպանությունների ալիք Մեքսիկայի բարերում. իշխանությունները փակում են հաստատությունները

12:42 • 08.01.13

Մեքսիկայի հյուսիսիային Տորեոն քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել փակել  հաճախորդների կյանքի համար վտանգ ներկայացնող բարերը, ինչը կապված է վերջերս այդ հաստատություներում հաճախակի բնույթ կրող  զինված հարձակումների հանգամանքով, հայտնում է Корреспондент-ը։

 

Ըստ պաշտոնական տվյալների, 2013 թ. սկզբից բարերի վրա կատարված հարձակումների արդյունքում 13 մարդ է սպանվել։
Իշխանություններն արդեն կանգնեցրել են նման 8 հաստատությունների աշխատանքը և  մոտակա ժամանակները ևս 9-ը կփակվեն։

 

Սակայն հայտնի է, որ փակված բարերի թվում ներգարված չեն այն հաստատությունները, որտեղ որ տեղի են են ունեցել վերը նշված սպանությունները։ Ուստի պարզ չէ, թե ինչ չափանիշներով են իշխանությունները առաջնորդվում քաղաքացիների անվանգությունն ապահովելու և կարգուկանոն հաստատելու հարցերում։