Նովոկուզնեցկում պայթյունի արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս ինը վիրավորվել են

11:09 • 08.01.13

ՌԴ Կեմերովի շրջանի Նովոկուզնեցկ քաղաքում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է երկու մարդ, ևս ինը տուժել են, հայտնում է Лента-ն` հղում կատարելով շրջանային վարչությանը:

Ըստ փրկարարների տվյալների`տուժածներից երեքը գտնվում են ծանր վիճակում, նրանցից երկուսը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:


Պատահարի պաշտոնական պատճառները դեռ չեն նշվում, սակայն, ըստ նախնական տվյալների, յոթերորդ հարկի բնակարաններից մեկում պայթել է գազի բալոնը:


Ընդհանուր առմամբ տուժել է չորս բնակարան, որոնք կվերանորոգվեն շրջանային և քաղաքային իշխանությունների միջոցներով: