Պակիստանում ԱՄՆ-ի անօդաչուները ութ գրոհային են սպանել

10:17 • 08.01.13

Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան անօդաչուների հարվածի արդյուքնում Աֆղանստանի հետ սահմանին զոհվել է առնվազն ութ մարդ, ենթադրաբար գրոհայիններ, հայտնում է BBC-ն:


Սպանվածների ինքնությունը դեռ պարզված չէ: Ըստ Associated Press գործակալության` Իսլամաբադի ներկայացուցիչներից մեկը անանունության պայմանով հայտնել է, որ սպանվածների թվում եղել է «Ալ Կաիդա» խմբավորման գրոհայիններից մեկը:


Ամերիկացիների տվյալներով, անօդաչուների թիրախը եղել է երկու օբյեկտ Հյուսիսային Վազիրիստանում` լեռնային շրջան Պակիստանի հյուսիս-արևմուտքում: