Գյումրիում 26-ամյա կինը խեղդամահ է արել 78-ամյա կնոջը, ապա հրկիզել տնակը
Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գյումրիի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է 78-ամյա Ֆարիդա Սարգսյանի տնակը, հայտնում է ոստիկանության կայքը:
Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին և մարվել ժամը 12.00-ին: Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է:
Հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ. Սարգսյանի դիակի զննությամբ, պարանոցի շրջանում, հայտնաբերվել են բռնության հետքեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ֆ. Սարգսյանին մալուխով խեղդամահ է արել և տնակը հրկիզել է 26-ամյա Արեգնազ Բաղդասարյանը:
Ա.Բաղդասարյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) հոդվածի 1-մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:










