Ուժեղ քամին Բջնի գյուղում քշել է պատշգամբի՝ 15 քմ մակերեսով ծածկը
Այսօր ժամը 15.24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 2 տան տանիքը, ինչից վնասվել են տունը սնուցող էլեկտրական մալուխները:
Ինչպես հայտնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է՝ քամուց քշվել է պատշգամբի ծածկը (15 քմ), իսկ էլեկտրական մալուխները չեն վնասվել:
Նշվում է նաև, որ կստեղծվի հանձնաժողով վնասի չափը պարզելու և գնահատելու համար: Տուժածներ չկան:










