Հրազդան-Քաղսի ավտոճանապարհին «Միթսուբիշի չարիոտը» և «Լադա կալինան» բախվել են իրար. վերջինիս վարորդը հոսպիտալացվել է
Այսօր, ժամը 09.07-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Քաղսի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Քաղսի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Միթսուբիշի չարիոտ» մակնիշի 29 ՕՏ 590 (վարորդ Ն. Երիցյան) և «Լադա կալինա» մակնիշի 06 ԼՏ 064 պետհամարանիշերով (վարորդ` 1982 թ. ծնված Կ. Խոջոյան) ավտոմեքենանները:
Փրկարարները «Լադա կալինա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1991 թ. ծնված Միհրան Գասպարյանին, ով տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:










