ՆԱՏՕ-ն Աֆղանստանում վերահսկողությունը փոխանցում է տեղի զինուժին

20:11 • 09.01.13

Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի 34 նահանգներից 23-ում փետրվարից անվտանգության ապահովման պատասխանատվությունը կփոխանցվի աֆղանական ուժային գերատեսչություններին, հաղորդում է BBC-ն:


Միջազգային կոնտենգենտը, որը ղեկավարվում է ՆԱՏՕ-ի կողմից, անվտանգության ապահովման գործառույթի աստիճանական փոխանցման գործընթացը սկսել է դեռ երկու տարի առաջ:


Ենթադրվում է, որ այդ պրոցեսը ավարտին կհասցվի 2014թ., երբ բոլոր օտարերկրյա զորամիավորումները պարտավոր կլինեն լքել երկրի տարածքը:


Ներկայում Աֆղանստանում տեղակայված է 68 հազար ամերիկյան զինծառայող, իսկ ՆԱՏՕ-ի զորակազմը 102 հազար է զինծառայողից է բաղկացած: