Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

11:28 • 09.01.13

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

 

Ըստ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության՝ կրթաթոշակ տրամադրելու նպատակով Կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։

 

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

 

• սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

 

• միակողմանի ծնողազուրկ ուսանող,

 

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

 

• հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,

 

• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,

 

• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,

 

• պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող


Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):

 

Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):