Լախդար Բրահիմին հունվարի 11-ին կհանդիպի ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների հետ

16:21 • 09.01.13

Սիրիայի հարցով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի և ՄԱԿ-ի ու Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հանդիպումը կկայանա Ժնևում՝ հունվարի 11-ին։


Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ փոխարտգործնախարարը։

 

Հիշեցնենք, որ այս ձևաչափով ևս մեկ հանդիպում կայացել էր դեկտեմբերի 10-ին, դարձյալ Ժնևում։ Այս ընթացքում Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչը հասցրել է այցելել Սիրիա և հանդիպել ինչպես նախագահ Բաշար ալ-Ասադի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ։