Քաղսի գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ
14:12 • 09.01.13
Հունվարի 9-ին՝ ժամը 13:40-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել Հրազդան քաղաքի հրշեջ-փրկարարները` «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










