Շվեյցարիայում Մագնիտսկու գործի հետ կապված հաշիվներ են սառեցվել
Շվեյցարիայի դաշնային դատախազությունը միլիոնավոր ֆրանկներ պարունակող հաշիվներ է սառեցրել մի քանի ֆինանսական հաստատություններում, ինչպես նաև արգելափակել է մի քանի հաշվեհամարներ, այդ թվում՝ Credit Suisse բանկում, հայտնում է РИА Новости-ն՝ տեղեկացնելով, որ բոլոր այդ գործողությունները կապված են Մագնիտսկու գործի հետ:
Այս գործն առնչվում է փողերի լվացման հետ, որը սկսվել է 2011-ին և կապված է Hermitage Capital բրիտանական հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ:
Ըստ Hermitage Capital-ի՝ ռուսաստանյան հարկային ծառայությունների աշխատակիցներն ապօրինի ֆինանսական գործարքներ են կատարել Credit Suisse բանկի միջոցով: Այդ սխեման օգնել էր բացահայտել Մագնիտսկին, ով 2009-ին մահացել էր ռուսական բանտում:
ՌԴ իշխանությունները բազմիցս հերքել են ֆինանսական միջոցների լվացման մեղադրանքները:
Շվեյցարական ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը 230 մլն դոլարի մասին է, որից կալանքի տակ է առնված մի մասը:










