Լիբիան պաշտոնապես հրաժարվել է «Ջամահիրիա» անվանումից
Լիբիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է երկրի պաշտոնական անվանումը փոխելու օգտին, տեղեկացնում է Лента-ն՝ «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին հղումով։
Երկրի հին անվանումը՝ «Մեծ Սոցիալիստական Ժողովրդական Լիբիական Արաբ Ջամահիրիա»-ն, որն ընդունվել էր նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի կողմից, փոխարինվել է «Լիբիայի պետություն» անվամբ։
Նոր պաշտոնական անվանումը, սակայն, ժամանակավոր է. այն կամ պետք է հաստատեն կամ փոխեն՝ նոր Սահմանադրության ընդունման ընթացքում։
Պաշտոնական անվանման փոփոխությունը թույլ կտա պաշտոնական փաստաթղթերից և դրամների վրայից վերացնել «Ջամահիրիա» բառը, որն ասոցացվում է նախկին բռնապետի հետ։










