Աշխարհի հնագույն լոնդոնյան մետրոն նշում է իր 150-ամյակը
Ուղիղ 150 տարի առաջ՝ 1863թ. հունվարի 9-ին, ոչ մեծ շոգեքարշը դուրս եկավ Լոնդոնի «Պադինգթոն» կայարանից և 2,5 ժամ անց ավարտեց 5,5 կմ երկարությամբ ճանապարհը «Ֆարինգդոն» կայարանում, որտեղ արդեն սեղաններ էին գցվել այս մեծ իրադարձության առիթով, հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ հենց այս իրադարձությամբ սկսվեց մետրոյի համաշխարհային պատմությունը։
Նոր փոխադրամիջոցն անմիջապես դարձավ հանրահայտ և առաջին իսկ օրը տեղափոխեց գրեթե 40 հազար մարդ։ Մեկուկես դար անց լոնդոնյան մետրոն այսօր և հունվարի 20-ին կվերականգնի այդ պատմական ճանապարհորդությունը և կրկին կգործարկի շոգեքարշերը։
Լոնդոնյան մետրոպոլիտենը վաղուց վերածվել է բրենդի, սակայն ոչ թե շնորհիվ, օրինակ, հարմարավետության, այլ ընդհակառակը, որպես աշխարհի ամենաթանկ, ամենաբեռնված և ամենաանպարտաճանաչ մետրո։










