Աշխարհում մոտ 100 մլն քրիստոնյաներ բռնաճնշումների են ենթարկվում. Open Doors-ի զեկույց

21:49 • 09.01.13

Ներկայում ամբողջ աշխարհում մոտ 100 մլն քրիստոնյաներ հետապնդումների են ենթարկվում կրոնական հողի վրա: Բռնությունների տեմպի ամենաարագ աճը գրանցվել է Սիրիայում և Եթովպիայում, հաղորդում է Православие.by պորտալը` հղում կատարելով Open Doors միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության զեկույցին:


Ինչպես նշված է փաստաթղթում, երեք երկրներ` Սաուդյան Արաբիան, Հյուսիսային Կորեան և Աֆղանստանը շարունակում են քրիստոնյաների դեմ բռնությունների թվով առաջատար դիրքերը զբաղեցնել: Նախորդ տարվա 50 երկրների վարկանիշում այդ պետությունները նույն առաջին տեղերն էին զբաղեցնում, նշվում է զեկույցում:


Սիրիան այդ չարագուշակ վարկանիշում ամենազգալի «առաջընթացն» է գրանցել նախորդ տարվա 36-րդ դիրքից իջնելով 11-րդ տեղ, քանի որ քրիստոնյաներն այդ երկրում առավել հաճախ են դառնում իսլամիստական ծայրահեղականների թիրախ:


Վարկանիշում 38-րդ տեղից մինչև 15-րդ տեղ է իջել Եթովպիան, որտեղ ևս ավելացել են ծայրահեղական իսլամիստների, ինչպես նաև ավանդական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների բռնաճնշումները նոր բարեկարգյալ ուղղությունների ներկայացուցիչների նկատմամբ:


Open Doors-ի զեկույցում նաև ասվում է, որ քրիստոնյաների նկատմամբ հետապնդումները հիմնականում տեղի են ունենում Աֆրիկայում և Ասիայում: