ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին հերթական մշտադիտարկումը կիրականացնի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԼՂ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի ուղղությամբ, վաղը կանցկացվի մշտադիտարկում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Եվգենի Շարովը։
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ժիրի Աբերլեն։










