Երևանի Ամառանոցային փողոցի 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից
Հիվանդանոցից հունվարի 8-ին՝ ժամը 08.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Ամառանոցային փողոցի 6 բնակչի:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը շմոլ գազից:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:










