Լեհ լրագրողները խորհրդարանի շենք պայթուցիկ սարքեր են անցկացրել
Լեհական հեռուստատեսության լրագրողները երկրի խորհրդարանի՝ սեյմի ստորին պալատ պայթուցիկ նյութեր են անցկացրել` նպատակ ունենալով ցույց տալ, թե օրենսդիրների անվտանգության համար կիրառվող համակարգը որքան անհուսալի է, գրում է Взгляд-ը։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ լրագրողներին մեկ այլ անձի միջոցով հաջողվել է խորհրդարանի շենք անցկացնել ռումբի պատրաստման համար անհրաժեշտ նյութերից 3 կգ։ Լրագրողներն առաջնորդվել են համացանցում գտած ցուցումներով և գնել են այն բոլոր պարագաները, որոնք անհրաժեշտ են ռումբ պատրաստելու համար։ Այնուհետև նրանք այդ ամենը դրել եմ մի պայուսակի մեջ և հանձնել են մեկ այլ անձի, ով պայթուցիկը մտցրել է նիստերի դահլիճ և թողել այն հենց առաջին շարքում՝ կուսակցություններից մեկի ղեկավարի առաջ։ Չնայած որ անծանոթը որևէ անցագիր չի ունեցել, նրա վրա որևէ մեկն ուշադրություն չի դարձրել։
«Սա ուղղակի սարսափելի է և ցույց է տալիս, թե որքան թույլ պաշպանություն ունի խորհրդարանի շենքը և ցանկացած մարդ կարող է հեշտությամբ այստեղ մտնել»,-ասել է խորհրդարանի խոսնակ Եվա Կոպաչը, ով նախկինում պնդում էր, թե խորհրդարանի շենքի պաշտպանությունը շատ բարձր մակարդակի վրա է։










