Սիրիայի ընդդիմության կողմից գերեվարված 48 իրանցու ազատման դիմաց իշխանությունն այսօր ազատ կարձակի 2.130 բանտարկյալի
Սիրիայի կառավարությունն այսօր ազատ է արձակելու բանտարկված 2.130 քաղաքացիական անձանց, տեղեկացնում է թուրքական Haber7 լրատվական կայքը։
Ի պատասխան այդ քայլի՝ Թուրքիայի և Կատարի միջնորդությամբ սիրիացի ընդդիմադիրներն ազատ են արձակելու ամիսներ առաջ գերեվարված 48 իրանցու։ Ընդդիմությունը, փաստորեն, գերիներին փոխանակել է ազատ արձակվելիք 2.130 բանտարկյալների հետ։
Ազատ արձակվող բանտարկյալների թվում կան նաև Թուրքիայի քաղաքացիներ։
Փոխանակման նպատակով Դամասկոս է մեկնել Թուրքիայի մարդու իրավունքների և ազատությունների կազմակերպության ղեկավար Բյուլենթ Յըլդըրըմը։










