Սիրիայում գերեվարված 48 իրանցիներն ազատ են արձակվել
Սիրիացի ապստամբների խումբն ազատ է արձակել 48 իրանցի պատանդներին, ովքեր փոխանակվել են Սիրիայի անվտանգության ծառայությունների կողմից ձերբակալված բանտարկյալների հետ, տեղեկացնում է իրանական Press TV-ն։
Ազատ արձակված բանտարկյալների թիվը չի հստակեցվում, սակայն թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ ազատ է արձակվել շուրջ 2.100 քաղաքացիական բանտարկյալ՝ ներառյալ թուրքեր։
Իրանի 48 քաղաքացիները գերեվարվել էին օգոստոսին, Դամասկոսում։ Ընդդիմադիր խմբավորումը պնդում էր, որ նրանք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներ են։ Պաշտոնական Թեհրանը, սակայն, հերքում էր դա, պնդելով, որ նրանք շիա մուսուլմաններ են, ովքեր այցելել էին Սիրիայի շիական սրբավայր։










