Նյու-Յորքում ուղևորատար լաստանավ է աղետի ենթարկվել

19:35 • 09.01.13

Ուղևորատար լաստանավը բարձր արագությամբ բախվել է Նյու-Յորքի նավամատույցին, հաղորդում է Associated Press-ը:


Աղետը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:45 (Երևանի ժամանակով 17:45)` Ստորին Մանհեթենում, Ուոլ-Սթրիթից ոչ հեռու:

 

Աղետի հետևանքով տուժել է, տարբեր տվյալներով, 30-50 մարդ: Մեկ ուղևոր գլխի լրջագույն վնասվածք է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:


Թե ինչի հետևանքով է նման աղետ տեղի ունեցել, դեռ պարզ չէ: